Ճակատագրական այս պահերին եկեղեցին շարունակում է առաջնորդվել ազգային օրակարգով. Արտակ Զաքարյան

«Զվարթնոց» տաճարի հարակից հատվածից Մայր Աթոռ ուխտերթ է կազմակերպվել. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Այս միջոցառումից անմասն չէ նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի հանգուցալուծումը, երբ տարածաշրջանը եռում է, արդյո՞ք բազմամարդ երթը կարող է իրավիճակ փոխել, նշեց, որ հազարամյակների ընթացքում տարբեր ազգեր և նվաճողներ պայքարել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, բայց որևէ մեկին չի հաջողվել նրան ենթարկեցնել՝ քրիստոնեական կանոններից դուրս:

«Այնպես որ՝ այս կառավարիչների վախը եկեղեցուց հասկանալի է, որովհետև եկեղեցին համախմբող է: Եկեղեցու դեմ արշավը հասկանալի է, որովհետև այն ունի նաև դրսից եկող դրսևորումներ, բայց միևնույն ժամանակ այս ճակատագրական օրերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջ շարժվել»,- շարունակեց նա՝ հավելելով, որ հասարակությունը շատ խիստ է վերաբերվելու այն փաստին, եթե եկեղեցուն աջակցելու համար մարդիկ ռեպրեսիաների ենթարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս