Թուրքիայի քաղաքացիները 2025թ. 121 մլրդ դոլարի առցանց գնում են արել

Թուրքիայում առցանց գնումների ծավալը 2025 թվականին հասել է 4.6 տրիլիոն թուրքական լիրայի (121 մլրդ $)։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նշվում է «Թուրքիայում առցանց առևտրի պատկերը 2025» զեկույցում։ Տվյալների համաձայն՝ առցանց գնումների ընդհանուր ծավալի 56 տոկոսը բաժին է ընկել կանանց, իսկ 44 տոկոսը՝ տղամարդկանց։

Միաժամանակ, գործարքների քանակով կանայք զգալի առավելություն ունեն՝ կազմելով ընդհանուր գնումների 74.6 տոկոսը։

Էլեկտրոնային առևտրում տղամարդիկ ամենաշատը ծախսել են ծրագրային ապահովման ոլորտում։ Այդ ոլորտի գնումների ավելի քան 91 տոկոսը կատարվել է տղամարդկանց կողմից։ Բարձր ակտիվություն է արձանագրվել նաև ավտոմեքենաների, պահեստամասերի, ճանապարհորդությունների և էլեկտրոնիկայի ոլորտների հետ կապված գնումներում։

Կանանց շրջանում ամենապահանջվածը եղել է հագուստի, կոշիկի և աքսեսուարների տեսականիները, որոնցում կանանց գնումների բաժինը կազմել է 82.7 տոկոսը։ Բարձր պահանջարկ են ունեցել նաև կոսմետիկ, խնամքի, մանկական և այլ կենցաղային ապրանքները։ Նշվում է նաև, որ առցանց գնումներում ամենաակտիվ գնորդները եղել են 25-34 տարիքային խմբի քաղաքացիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031