Թուրքիա ամենաշատ զբոսաշրջիկները մեկնում են Ռուսաստանից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հանրությանը ներկայացրել է 2025 թվականի զբոսաշրջային տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ 2025-ին Թուրքիա մեկնածների ընդհանուր թիվը կազմել է 63.9 մլն։ Ամենաշատ զբոսաշրջիկ Թուրքիա ուղարկող երկրի առաջատար դիրքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

Պաշտոնական տվյալներով՝ 2025-ին Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 6.9 միլիոն։ Նշվում է, որ նրանք հիմնականում նախընտրել են Միջերկրական ծովի ափամերձ հանգստավայրերը։

Ռուսաստանից հետո Թուրքիա ամենաշատ տուրիստներ ուղարկած երկիրը Գերմանիան է (6 մլն 750.000)։ Երրորդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը՝ (4մլն 270.000)։ Նշվում է, որ այս երեք երկրները վճռորոշ դեր ունեն Թուրքիայի ընդհանուր զբոսաշրջային հոսքի ձևավորման մեջ։

Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության՝ նման ցուցանիշները վկայում են Թուրքիայի պատմական, մշակութային և բնական զբոսաշրջային ներուժի մասին, որը շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային մակարդակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031