ԱՄՆ-ը հույս ունի համոզել Չինաստանին ազդել Իրանի վրա՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու համար. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի Պեկինի օգնությամբ հասնել տարածաշրջանային լարվածության նվազեցմանը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Չինաստանն ունի սեփական տնտեսական շահերը հակամարտության գոտում։
Մասնավորապես, Ռուբիոն նշել է, որ չինական նավերը «խցանվել են Պարսից ծոցում»՝ ստեղծված իրավիճակի պատճառով։ Սպիտակ տունն ակնկալում է, որ Պեկինը կօգտագործի իր լծակները Թեհրանի նկատմամբ՝ կայունությունը վերականգնելու և նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, քանի որ շարունակվող էսկալացիան վնասում է նաև չինական առևտրին և էներգետիկ մատակարարումներին։



