Լիբանանում 10․000 տուն է ոչնչացվել կամ վնասվել հրադադարի հաստատումից ի վեր
Լիբանանում հրադադարի հաստատումից ի վեր ավելի քան 10․000 բնակելի շինություն է վնասվել կամ ոչնչացվել․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Գիտական հետազոտությունների ազգային խորհրդի ղեկավարը։
Պաշտոնյայի խոսքով՝ ոչնչացվել է 5․386 բնակելի շինություն, վնասվել՝ ևս 5․246-ը։
Չնայած ԱՄՆ միջնորդությամբ ապրիլի 17-ին համաձայնեցված հրադադարին՝ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները, այդ թվում՝ ռազմական ավիացիայի կիրառմամբ։



