Որո՞նք են Թուրքիայում ամենատարածված անունները
Հրապարակվել են Թուրքիայում 2025-ի ամենատարածված անունների ու ազգանունների վերաբերյալ տվյալները, որոնք կազմվել են բնակչության հաշվառված հասցեների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդ տվայլների՝ Թուրքիայում ամենատարածված տղամարդու անունը Մեհմեդ է, իսկ ամենատարածված կնոջ անունը՝ Ֆաթմա։ Մեհմեդ անունը կրում է 1 մլն 271.896 մարդ, իսկ Ֆաթմա անունը՝ 1 մլն 152.158 մարդ։
Նշվում է, որ թեև վերոնշյալ անունները դեռևս շարունակում են լինել ամենատարածվածը, բայց 2018-ի տվյալների համեմատ այդ անունով մարդկանց թիվը նվազել է։ Մասնավորապես, Մեհմեդ անունով մարդկանց թիվը 2018-ին կազմել է 1 մլն 361.958, իսկ այս 8 տարվա ընթացքում այն նվազել է 90.062-ով։ Իսկ Ֆաթմա անունը 2025-ի համեմատ նվազել է 83.670-ով։
Տղամարդկանց շրջանում տարածված են նաև Մուստաֆա և Ահմեդ անունները, իսկ կանանց շրջանում՝ Այշե և Էմինե անունները։ Թուրքիայում ամենատարածված ազգանունը Յըլմազն է։
Այդ ազգանունը կրում է 1 մլն 177. 896 մարդ։ Յըլմազ ազգանվանը հաջորդում են Քայա (899.722) և Դեմիր (876. 934) ազգանունները։



