«Թուրքի վայնասունը հասկանալի է, աննորմալը թուրքի շան կաղկանձն է մեր երկրում». Դավիթ Ջամալյան

Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները. բնակիչները մամուլի հետ զրույցում ահազանգում են այդ մասին: Մինչդեռ Հայաստանի իշխանություններն այդ թեմայով լուռ են, փոխարենը՝ Փաշինյանն ու նրա տիկինն իրենց անձերին բնորոշ, բայց իրենց զբաղեցրած դիրքին անհարիր բառապաշարով օրեր շարունակ հարձակվում են եկեղեցու վրա:

«Ադրբեջանը կրակում է երկու պատճառով՝ նախ պետք է ահաբեկել բնակչությանը և հերթական մոտալուտ պատերազմի վտանգի՝ իրական լինելու զգացողություն ստեղծել:

Նույն բանը սրանք են անում. խաղաղության օրակարգը հռչակել են, բայց պատերազմով ահաբեկելը նիկոլական իշխանության գործիքակազմի մեջ է մտնում: Եվ, իհարկե, կա խնդրի պրակտիկ կողմը. Սյունիքի սահմանամերձ գյուղերն Ադրբեջանը ձգտում է հնարավորինս շուտ հայաթափել, այնպես անել, որ արտագաղթն ուժեղանա, որպեսզի հնարավոր ռազմական էսկալացիայի ժամանակ իրենք գրավեն դատարկված բնակավայրեր, որպեսզի ավելորդ գլխացավանք չստեղծվի, բնակչության հետ կապված հարցեր չառաջանան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով՝ որքան էլ իշխանությունները փորձեն չխոսել խնդրից, մեկ է, համացանցի ժամանակաշրջանում ինֆորմացիան թաքցնել հնարավոր չէ, դրա համար էլ շեղում են հանրության ուշադրությունը:

«Կեղծ օրակարգեր են ստեղծում, որպեսզի մարդկանց ուշադրությունը Սյունիքի գյուղերի գնդակոծությունից շեղվի: Եվ խնդրեմ, հիմա առաջին պլան է եկել հակաեկեղեցական օրակարգը, որի նպատակներից մեկը նաև հանրության ուշադրությունը շեղելն է Սյունիքի գյուղերի գնդակոծությունից»,- ասաց նա:

Կարդացեք նաև


Դավիթ Ջամալյանը նկատեց՝ պետության ղեկին գտնվողներն ակներևաբար սպասարկում են թշնամու շահը, իսկ Հայ Առաքելական եկեղեցին փորձում է իր վրա պատասխանատվություն վերցնել և հաջողված դիվանագիտական առաքելություն է իրականացնում հանուն հայոց պետականության ամրապնդման:

«Ես կարող եմ հասկանալ թուրքի վայնասունը, աննորմալը թուրքի շան կաղկանձն է մեր երկրում: Թուրքի կաղկանձելն օրինաչափ է, բայց երբեք հասկանալի և ընդունելի չպետք է լինի, և մենք չպետք է համակերպվենք այն մտքի հետ, որ թուրքի շան կաղկանձն այստեղ պետք է դառնա սովորական»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս