ԵՄ ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ/СПГ) ներկրումը հասել է 2022 թվականից ի վեր առավելագույն մակարդակին. Die Welt
Չնայած Եվրահանձնաժողովի ծրագրերին՝ մինչև 2027 թվականը լիովին հրաժարվել ռուսական գազից, Ռուսաստանը շարունակում է մնալ Եվրոպական միության ՀԲԳ երկրորդ խոշորագույն մատակարարը, նշում է պարբերականը։
Ըստ հրապարակման՝ ռուսական վառելիքի ներկրման ծավալները ռեկորդային ցուցանիշներ են գրանցում վերջին երկու տարվա կտրվածքով։
Die Welt-ն ընդգծում է առկա անդունդը քաղաքական հայտարարությունների և տնտեսական իրականության միջև, քանի որ եվրոպական երկրները դեռևս մեծ կախվածություն ունեն ռուսական էներգակիրներից՝ էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։



