Նոր որակի պետության համար՝ նոր որակի կրթություն․ Արման Թաթոյանի ծրագրային հոդվածը

Ծրագրային հոդված· Վեց ուղղություն

Հայաստանը կորցնում է մարդկանց․ երիտասարդները հեռանում են, որովհետև իրենց կարողություններին համապատասխան շուկա այստեղ չկա։ Ընտանիքները հետաձգում են երեխաների ծնունդը․ կնոջ համար երեխայի և կրթության միջև ընտրությունը վերածվել է ծուղակի։ Սևանում ուսուցիչը երբեմն ավելի շատ հարկ է վճարում, քան Երևանում բիզնես եկամուտներով ապրող ընկերության սեփականատերը, և միաժամանակ իր երեխային ուղարկում է դպրոց, որտեղ ֆիզիկայի ուսուցիչ չկա։ Այսպես կառուցված է։ Դա կարգախոսով չես փոխի:

Երկրի առաջ դրված են նախագծեր` բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն Արմավիրում և Արարատյան դաշտում, նոր ատոմակայան Մեծամորում, տվյալների մշակման կենտրոն Հրազդանում, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ, պաշտպանություն։ Այս նախագծերից յուրաքանչյուրն աշխատատեղեր և հարկային բազա է տասնամյակների համար։ Յուրաքանչյուրը պահանջում է մասնագետներ (կադրեր): Ոչ թե պարզապես նոր, այլ՝ նոր որակի մասնագետներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031