Միանում եմ Սամվել Կարապետյանի հայտարարությանը. լինելու եմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին. Ալեքսանդր Ազարյան

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը 168.am-ի հետ զրույցում ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը որակեց քաղաքական:

Թե ինչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ՝ հարցին Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց՝ քաղաքական հետապնդում է իրականացվում Սամվել Կարապետյանի նկատմամբ:

«Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հարցազրույցին, որտեղ նա ասել է, որ միշտ եղել է հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու կողքին, ապա ես ևս միանում են նրա հայտարարությանը:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ լինելու եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, իսկ որպես ՀՀ դատավորների միության նախագահ՝ կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես Սահմանադրությանը համահունչ»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս