Բաժիններ՝

Սոխով ապուր՝ պանրով տոստերի հետ

Բաղադրիչները՝

  • 2 լիտր մսային արգանակ
  • 4 գլուխ սոխ
  • 6 ճ/գ քերած պանիր
  • 2 ճ/գ կարագ
  • 6 կտոր տոստի համար նախատեսված ցորենի հաց
  • ռեհանի 6 տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Սոխը օղակների ձևով կտրատեք, կարագի մի մասով տապակեք: Ավելացրեք տաք արգանակը, աղ ու պղպեղ արեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:

Մնացած կարագով տապակեք հացի կտորները:

Կարդացեք նաև

Ապուրը լցրեք ջերմադիմացկուն թասերի մեջ, թասերի վրա մեկական կտոր տապակած հաց դրեք, քերած պարի հաստ շերտ լցրեք և 5-7 րոպեով տեղադրեք ջեռոցում:

Մատուցելիս ձևավորեք ռեհանի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս