Բաժիններ՝

Բադրիջանով աղցան

Բաղադրիչները՝

  • 1 կգ խոշոր բադրիջան
  • 1 փոքր գլուխ սոխ
  • 1 մեծ կիտրոնի հյութ
  • միջին փունջ մաղադանոս
  • 200 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

Բադրիջանի վրա պատառաքաղով մի քանի տեղ անցքեր արեք ու տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, թող խորովվեն քանի դեռ կեղևը չի սևացել, միջուկն էլ շատ չի փափկել՝ մոտ 35-45 րոպե:

Մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք: Մանր կտրատեք սոխը:

Կարդացեք նաև

Բադրիջանները մաքրեք կեղևից: Միջուկը տրորեք, ապա հարեք կիտրոնի հյութի ու աղի հետ: Մաս-մաս ավելացրեք սոխը, մաղադանոսն ու ձեթը: 1-2 ժամ թողեք հովանա:

Մատուցեք տապակած հացի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս