Բաժիններ՝

Դդմի սուֆլե՝ գորգոնզոլայից կրեմով

Բաղադրիչները՝

  • 400 գ դդում
  • 300 գ յուղոտ սերուցք
  • 3 ձու
  • 100 գ քերած պարմեզան
  • 1/2 բաժակ մաքրած ընկույզ
  • 150 գ գորգոնզոլա պանիր
  • 3-4 ճ/գ կաթ
  • մեծ պտղունց աղացած մշկընկույզ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • կարագ և մանր չորահաց՝ տարաների համար

Պատրաստման եղանակը

Դդումը մաքրեք կեղևից ու միջուկից, միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք և գոլորշու վրա պատրաստեք մինչև փափկելը՝ մոտ 20 րոպե: Բլենդերի մեջ լցրեք դդումը, սերուցքը, ձվերն ու պարմեզան պանիրը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մի պտղունց մշկընկույզ: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:

Կարագով պատեք սուֆլեի համար նախատեսված 6 տարաները, չորահաց ցանեք: Տարաները լցրեք դդմի զանգվածով՝ ծայրերից 1սմ ազատ թողնելով: Տարաները տեղադրեք 1/3 չափով ջուր լցրած տապակի մեջ: Տապակը 30 րոպեով տեղադրեք 170 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Կարդացեք նաև

Փոքրիկ կաթսայի մեջ տեղադրեք գորգոնզոլան ու լցրեք կաթը: Տաքացրեք, խառնեք մինչև փափկելն ու միատարր զանգված ստանալը:

Տարաները հանեք ջեռոցից, սուֆլեների վրա լցրեք պանրից կրեմը և զարդարեք ընկույզով: Մատուցեք տոստերի հետ:

Խորհուրդ: Եթե որոշեք գորգոնզոլան ուրիշ պանրով փոխարինել, լավագույն տարբերակը ռոկֆորը կլինի: Ռոկֆորն ավելի սուր համ ունի, և անհրաժեշտ է, որպեսզի պանրի համը չչեզոքացնի դդմի համը: 100 գ ռոկֆորը բավական կլինի, պարզապես ևս 2 ճ.գ. յուղոտ սերուցք ավելացրեք:

Տեսանյութեր

Լրահոս