Բաժիններ՝

Կարտոֆիլը՝ տապակած շամպինյոնների հետ

Բաղադրիչները՝

  • 500 գ շամպինյոն
  • 600 գ կարտոֆիլի պյուրե
  • 2 ճ/գ կարագ
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 4 ճ/գ քերած պանիր
  • 2 ճ/գ մանրացրած չորահաց
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • համեմի ու մաղադանոսի տերևներ
  • աղ

Պատրաստման եղանակը

Շամպինյոնները յուղի մեջ տապակեք, վրան կիտրոնի հյութ ցողեք ու աղ արեք:

Թթվասերը խառնեք պանրի հետ:

Կարդացեք նաև

Կարագ քսած տապակի մեջ լցրեք կարտոֆիլի պյուրեի մի մասը, ապա շամպինյոնները, պանրով թթվասերը:

Մնացած պյուրեն տապակի մեջ լցրեք եզրազարդի ձևով: Ապա վրան մանրացրած չորահացը լցրեք, ցողեք հալած կարագով ու տեղադրեք ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Մատուցելիս մաս-մաս կտրատեք, զարդարեք մաղադանոսի ու համեմի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս