Բաժիններ՝

Ծովախեցգետինները՝ սխտորով ձեթի մեջ

Բաղադրիչները՝

  • 1,2 կգ խոշոր, հում ծովախեցգետին
  • 8-10 պճեղ սխտոր
  • 4-5 չորացրած չիլի պղպեղ
  • ձիթապտղի ձեթ
  • խոշոր աղ

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետինները մաքրեք խեցիներից, պոչերին ձեռք մի տվեք: Ծովախեցգետինների մեջքի մասում կենտրոնից դանակով կտրվածք արեք:

Դանակի կոթով սեղմեք, ապա մաքրեք սխտորը: Սխտորն ու չիլի պղպեղը լցրեք ոչ շատ խորը կաթսայի մեջ, վրան լցրեք ձեթը այնքան, որպեսզի հետո ծովախեցգետինները ավելացնելուց հետո դրանք ամբողջովին ծածկվեն ձեթով:

Կարդացեք նաև

Ձեթով, սխտորով ու չիլի պղպեղով կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, տապակեք մինչև սխտորը բաց ոսկեգույն երանգ ստանա:

Ավելացրեք ծովախեցգետինները, անընդհատ խառնելով՝ 2 րոպե տապակեք: Մի պտղունց աղ արեք, խառնեք, հանեք կրակի վրայից ու 3-4 րոպե թողեք, թող հովանա: Մատուցեք:

Խորհուրդ: Այս ուտեստի ամենահամեղ մասը ձեթն է: Այն կարելի է նաև հենց այնպես, հացով ուտել: Եթե ցանկացողներ չգտնվեն, այդ ձեթը կարող եք օգտագործել ձկան, աղցանի կամ մակարոնի վրա լցնելու համար: Ձեթը երկար պահել չի կարելի. առավելագույնը 1-2 օր՝ սառնարանում:

Տեսանյութեր

Լրահոս