Ծաղկակաղամբը՝ բանջարեղենով
Բաղադրիչները՝
- 300 գ ծաղկակաղամբ
- 2 հատ եփած կարտոֆիլ
- 1 հատ գազար
- 1 գլուխ սոխ
- 1 հատ լոլիկ
- 2 ճ/գ բուսական յուղ
- 1/2 բաժակ թթվասեր
- 50 գ քերած պանիր
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Գազարը բարակ տաշեղներով կտրատեք: Սոխը փոքր քառակուսիների ձևով կտրատեք:
Կարտոֆիլն ու լոլիկը կտրատեք:
Ծաղկակաղամբը մասնատեք, եփեք մինչև պատրաստ լինելը:
Բանջարեղենը շարեք յուղով պատված տապակի մեջ, աղ ու պղպեղ արեք, 4-5 ճ.գ. ջուր ու յուղ լցրեք վրան: 20 րոպե տեղադրեք ջեռոցում:
Ուտեստը հանեք ջեռոցից, վրան թթվասեր լցրեք, լցրեք նաև քերած պանիրը ու կրկին տեղադրեք ջեռոցում մինչև պանրի հալչելը:
Մատուցելիս կարելի է ձևավորել կանաչիով: