Բաժիններ՝

Կարտոֆիլային յուղաբլիթներ

Բաղադրիչները ՝

  • 12 հատ կարտոֆիլ
  • 1 հատ ձու
  • 2 ճ/գ ալյուր
  • 100 գ կարագ կամ յուղ

Խճողակի համար

  • 400 գ խոզի փափկամիս
  • 2 գլուխ սոխ
  • 1 ճ/գ բուսական յուղ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մանր քերիչով քերեք, ավելացրեք ալյուրը, ձուն, աղ արեք ու խառնեք:

Կարդացեք նաև

Խճողակի համար աղացեք խոզի միսը: Սոխը մանր կտրատեք, տապակեք բուսական յուղի մեջ, հովացրեք:

Ավելացրեք աղացած խոզի միսը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Թավայի մեջ լցրեք յուղը կամ կարագը, լավ տաքացրեք: Գդալով, փոքր չափաբաժիններով կարտոֆիլի զանգվածից յուղաբլիթների ձևով գնդիկներ տեղադրեք թավայի մեջ, հարթեցրեք, վրան լցրեք մսի խճողակը, նորից հարթեցրեք, ապա կրկին կարտոֆիլի մի շերտ քսեք, հարթեցրեք:

Յուղաբլիթները երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Յուղաբլիթները տեղադրեք կարագ քսած տապակի մեջ և 15 րոպեով տեղադրեք ջեռոցի մեջ:

Պատրաստի յուղաբլիթները մատուցեք թարմ կամ թթու դրած բանջարեղենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս