Բաժիններ՝

Բեֆստրոգանով՝ ոչխարի մսով ու դդմիկով

Բաղադրիչները՝

  • 800 գ ոչխարի փափկամիս
  • 500 գ դդմիկ կամ ցուկինի
  • 4 հատ լոլիկ
  • 2 գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 բաժակ մսի արգանակ
  • 1/2 բաժակ կարմիր չոր գինի
  • 4 ճ/գ բուսական յուղ
  • 20 գ կարտոֆիլի օսլա
  • 5 գ չորացրած ու մանրացրած խնկածաղիկ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Ոչխարի միսը բարակ տաշեղների ձևով կտրատեք, վրան կարտոֆիլի օսլա, աղացած սև պղպեղ ու խնկածաղիկ լցրեք: Բուսական յուղի մի մասով տապակեք:

Լոլիկն ու դդմիկը 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք:

Կարդացեք նաև

Կտրտեք սոխն ու սխտորը, մնացած յուղի մեջ տապակեք դդմիկի հետ մեկտեղ:

Պատրաստի բանջարեղենը խառնեք ոչխարի մսին, վրան լցրեք արգանակը, գինին, աղ արեք ու 40 րոպե շոգեխաշեք:

Մատուցեք մակարոնի կամ բրնձի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031