Մրգերով ու հատապտուղներով ժելե
Բաղադրիչները՝
- 1 հատ նեկտարին
- 1 հատ տանձ
- 12 հատ խաղողի հատիկ
- 12 հատ բալ
- 6 հատ ելակ
- 3 ճյուղ սև հաղարջ
- 1-1/2 ճ/գ ժելատին
- 1/2 բաժակ շաքարավազ
- 500 գ խնձորի կամ խաղողի հյութ
- 3 ճյուղ անանուխ
- 4 ճ/գ մորու օշարակ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը լցրեք 1/2 բաժակ ջրի մեջ, տաքացրեք մինչև լուծվելը:
Օշարակը մի փոքր հովացրեք, ավելացրեք նախապես թրջած ժելատինը: Օշարակը ժելատինի հետ խառնելով տաքացրեք, որպեսզի ժելատինն ամբողջությամբ լուծվի: Ավելացրեք խնձորի կամ խաղողի հյութը, մորու օշարակը և հովացրեք:
Հովացած ժելեի մի մասը լցրեք տարայի մեջ ու տեղադրեք սառնարանում:
Նեկտարինի, խաղողի ու բալի կորիզները հեռացրեք: Հեռացրեք նաև տանձի միջուկը: Մրգերը կտրատեք:
Ժելեով տարայի մեջ շարեք կտրտած մրգերն ու հատապտուղները, վրան ժելե լցրեք ու սառեցրեք:
Մրգերի վրա շարեք անանուխի տերևները, մնացած ժելեն լցրեք, սառեցրեք:
Մրգերի ու հատապտուղների վրա լցրեք մնացած ողջ ժելեն ու ամբողջությամբ սառեցրեք: