
Շոկոլադե ֆաջ

Բաղադրիչները՝
- 125 գ մուգ շոկոլադ
- 125 գ կարագ
- 1-1/2 բաժակ շաքարի փոշի
- 2 ճ/գ կաթ
- 1/2 բաժակ պնդուկ կամ ընկույզ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը մասերի բաժանեք, հալեցրեք թույլ կրակի վրա: Կարագը կտորների բաժանեք ու խառնեք շոկոլադին: Ավելացրեք շաքարի փոշին ու կաթը, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, ապա հասցրեք եռման աստիճանի ու 1 րոպե եփեք:
Շոկոլադի զանգվածը հանեք կրակի վրայից, փայտե գդալով հարեք մինչև միասեռ դառնա:
Ընկուզեղենը չորացրեք առանց յուղի թավայի մեջ, ապա խոշոր կտորներով կտրատեք:
Ընկուզեղենն ավելացրեք շոկոլադի զանգվածի մեջ ու խառնեք:
Շոկոլադը լցրեք ոչ շատ խորը, փայլաթիթեղով ծածկված ու կարագով պատված տապակի մեջ, հարթեցրեք ու տեղադրեք սառնարանում:
Սառած ֆաջը հանեք տապակից, հեռացրեք ֆոլգան:
Ֆաջը ուղղանկյունաձև կամ քառակուսաձև կտրատեք ու մատուցեք: