
Լավաշով ու լոլիկներով ուտեստ

Բաղադրիչները՝
- 1 լավաշ
- 2 լոլիկ
- 100 գ խոզապուխտ
- 100 գ գաուդա պանիր
- 6 ճ/գ մայոնեզ
- 2 ճ/գ ռեհանի կտրտած տերևներ
Պատրաստման եղանակը
Պանիրը մանր քերիչով անցկացրեք և խոզապուխտի հետ բարակ տաշեղներվ կտրատեք:
Լավաշը փռեք սեղանին, վրան քսեք մայոնեզի կեսը, լցրեք քերած պանիրը, լոլիկներն ու ռեհանը: Ապա քսեք մայոնեզի մնացած կեսը:
Լավաշը ռուլետի ձևով փաթաթեք և համաչափ կտրատեք:
Մատուցեք հազարի տերևների վրա դրված: