Բաժիններ՝

Պարդուլաս

Բաղադրիչները՝

  • 500 գ ալյուր
  • 80 գ հալեցրած խոզի ճարպ
  • աղ

Միջուկի համար

  • 500 գ ռիկոտա պանիր
  • 150 գ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 ձվի դեղնուց
  • 1 ձու
  • 1 միջին չափի նարնջի կեղև
  • մի պտղունց աղացած քրքում
  • 1 թ.գ. փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Խմորի համար ալյուրից բլուր արեք, կենտրոնում անցք բացեք, մեջը լցրեք աղը և այնքան տաք ջուր, որպեսզի էլաստիկ, հարթ խմոր հունցեք: Աստիճանաբար ավելացրեք հալեցրած ճարպը: Խմորից գունդ արեք և 3 ժամով տեղադրեք սառնարանում:

Կարդացեք նաև

Միջուկի համար նարնջի կեղևը մանր կտրատեք: Իրար հետ խառնեք ռիկոտան, նարնջի կեղևը, շաքարավազը, դեղնուցը, ձուն և քրքումը: Ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, ավելացրեք ռիկոտային:

Խմորը հանեք սառնարանից, շատ բարակ շերտով բացեք և մոտ 10 սմ տրամագծով շրջանակներ առանձնացրեք: Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում թեյի գդալով միջուկ լցրեք:

Խմորի ծայրերը բարձրացրեք և այնպես ամրացրեք, որպեսզի զամբյուղիկներ ստացվեն:

Պարդուլասը 15 րոպեով տեղադրեք 160 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:

Խորհուրդ: Երբ պարդուլասը դեռ տաք է, կարելի է վրան ջուր քսել և շաքարի փոշի ցանել: Ոմանք գերադասում են պարդուլասը մեղրով ջնարակել: Կարելի է նաև աղի պարդուլաս պատրաստել: Այդ դեպքում միջուկի համար հարկավոր է վերցնել ռիկոտա պանիր, մանր կտրտած մաղադանոս, ալյուր, քրքում և աղ:

Սկսեք պատրաստել մատուցելուց 4 ժամ առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս