Բաժիններ՝

Կարկանդակ «Պանուն»

Բաղադրիչները՝

  • 300 գ ալյուր
  • 20 գ թարմ փխրեցուցիչ
  • 2/3 բաժակ շաքարավազ
  • 150 գ կարագ
  • 4 ձվի դեղնուց
  • 100 գ չամիչ
  • 30 գ ցուկատ նարնջի կեղևից
  • 20 գ ցուկատ կիտրոնի կեղևից
  • 2 կիտրոնի կեղև
  • աղ

Պատրաստման եղանակը

Կարագը փափկացրեք: Փխրեցուցիչը բացեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ: Ավելացրեք 2-3 ճ.գ. ալյուր ու թթխմոր հունցեք: Ծածկեք այն կերակրի թաղանթով և 30 րոպե թողեք տաք տեղում:

Չամիչը 15 րոպե թրջեք տաք ջրի մեջ, ապա լցրեք ցանցի մեջ, չորացրեք: Մանր խորանարդների ձևով կտրատեք ցուկատները: Կիտրոնի կեղևը մանրացրեք:

Կարդացեք նաև

Թթխմորի մեջ ավելացրեք մնացած ալյուրը, շաքարավազը, դեղնուցները, մի փոքր աղ, մանրացրած կեղևն ու փափկացրած կարագը: Փափուկ ու հարթ խմոր հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով: Խմորի հետ խառնեք չամիչն ու ցուկատները:

Կլոր ու խորը տապակը պատեք կարագով, վրան ալյուր ցանեք: Տապակի կիսով չափ լցրեք խմորը: Տապակը կրկին թողեք տաք վայրում, մոտ 1,5 ժամ, այն պետք է կրկնակի փքվի:

Խմորի մակերեսին խաչաձև կտրվածք արեք և այն 40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը հանեք ջեռոցից, թողեք տապակի մեջ մի փոքր հովանա, ապա հանեք ու տեղադրեք ցանցի վրա, ևս 1-2 ժամ հովացրեք: Մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս