Մսով կեֆտեդես
Բաղադրիչները՝
- 1 կգ տավարի կամ հորթի մսի խճողակ
- 200-250 գ առանց միջուկի չորահաց
- 2 ձու
- 2 միջին չափի գլուխ սոխ
- 3 պճեղ սխտոր
- 3-4 ճ/գ անիսոնի օղի՝ ըստ ցանկության
- խնկածաղիկ (орегано)
- աղ, աղացած սև պղպեղ
- ալյուր
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու սխտորը: Հացը սառը ջրի մեջ 5-10 րոպե թրջեք, ապա քամեք:
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ աստիճանաբար ավելացնելով օղին: Լավ հունցեք խճողակն ու 1 ժամով տեղադրեք սառնարանում:
Տաք ջրի մեջ ձեռքերն անընդհատ մտցնելով՝ խճողակից գնդիկներ արեք, թաթախեք ալյուրի մեջ:
Խորը թավայի մեջ հալեցրեք կարագը: Մաս-մաս տեղադրեք մսագնդիկներն ու անընդհատ շրջելով՝ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Տեղադրեք անձեռոցիկների վրա, իսկ հետո ափսեի մեջ:
Մատուցեք տաք վիճակում:
Խորհուրդ: Տավարի մսի խճողակին կարող եք մի փոքր ոչխարի յուղոտ միս ավելացնել: Այդպես էլ բավական համեղ է ստացվում: