Վանիլային սուֆլեով տորթ
Բաղադրիչները՝
- 500 գ շերտավոր խմոր
- 2 ճ/գ ժելատին
- 500 գ մասկարպոնե պանիր
- 1 բաժակ խիտ սերուցք
- 200 գ ազնվամորի
- 8 ճ/գ շաքարավազ
- 5 ճ/գ շաքարի փոշի
- 1 ճ/գ կակաոյի փոշի
- 1 թ/գ վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Խմորը 0.5 սմ հաստությամբ բացեք: Տեղադրեք վրան ջուր ցողած տապակի մեջ, վրան անցքեր արեք, տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
Ժելատինը վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրի մեջ թրջեք, բացեք գոլորշու վրա:
Կրեմի համար պանիրը հարեք սերուցքի հետ: Ավելացրեք շաքարավազն ու վանիլային շաքարավազը, խառնեք: Ավելացրեք ժելատինը:
Տարայի մեջ տեղադրեք տապակած կորժը, նրա վրա շարեք ազնվամորին, ապա կրեմը: Սառեցրեք:
Մատուցելիս հանեք տարայի միջից, կտրատեք, վրան կակաոյի ու շաքարի փոշի ցանեք, ձևավորեք անանուխի տերևներով: