Բաժիններ՝

Խոզի միս՝ ֆլորենցյան ձևով

Բաղադրիչները՝

  • 900 գ խոզի փափուկ միս՝ մեկ կտորով
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճյուղ հազրեվարդ (розмарин)
  • 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
  • 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • խոշոր աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սխտորը մաքրեք ու մանրացրեք: Մանր կտրտեք հազրեվարդի տերևները: Սխտորն ու հազրեվարդը լցրեք պնակի մեջ, ավելացրեք աղն ու սև պղպեղը, տրորեք:

Խոզի մսի վրա դանակի սուր ծայրով անցքեր արեք և լցոնեք սխտորի ու հազրեվարդի խառնուրդով: Խոզի միսը բոլոր կողմերից պատեք աղով ու պղպեղով:

Կարդացեք նաև

Խորը և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ տաքացրեք ձեթը: Ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակեք խոզի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մսի վրա լցրեք գինին, թողեք՝ գոլորշիանա:

Թավան 1 ժամ 20 րոպեով կամ 1 ժամ 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ՝ անընդհատ վրան լցնելով եփելու ընթացքում մսից դուրս եկող հեղուկը:

Պատրաստի խոզի միսը կտրատեք և տեղադրեք մեծ ափսեի մեջ:

Ֆլորենցյան եղանակով պատրաստված խոզի միսը կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Խորհուրդ: Եթե ջերմադիմացկուն կոթով թավա չունեք, կարող եք օգտագործել սովորականը: Միայն թե ջեռոցում տեղադրելուց առաջ կոթը փաթաթեք մի քանի շերտ փայլաթիթեղով:

Տեսանյութեր

Լրահոս