Բաժիններ՝

«Կասսատա» սիցիլիական ձևով

Բաղադրիչները՝

  • 500 գ թարմ ռիկոտա պանիր
  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 100 գ մուգ շոկոլադ (70 տոկոս կակաո)
  • 120 գ ցիտրուսային ցուկատներ
  • 300-400 գ պատրաստի բիսկվիթ (տես՝ խորհուրդ 1)
  • 1,5 բաժակ նարնջի կամ կիտրոնի լիկյոր
  • մի պտղունց դարչին

Տորթը ծածկելու և սիրոպի համար

  • 300 գ պատրաստի մարցիպան (տես՝ խորհուրդ 2)
  • 300 գ շաքարի փոշի
  • կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Ռիկոտան քամիչի միջով անցկացրեք, ավելացրեք շաքարավազը: Շոկոլադը մանր կտրատեք: Մանր կտրատեք ցուկատները, որպեսզի 2 ճ.գ. ստացվի: Ռիկոտային ավելացրեք կես բաժակ լիկյորն ու փքուն կրեմ հարեք: Ավելացրեք շոկոլադն ու ցուկատները, խառնեք:

Կարդացեք նաև

Բիսկվիթը 1 սմ հաստությամբ մասերի բաժանեք: Բիսկվիթի կտորների մեծ մասը տեղադրեք 20-22 սմ տրամագծով կլոր տապակի հատակին ու պատերին: Մնացած լիկյորը բացեք ջրի հետ այնպես, որ 2/3 բաժակ հեղուկ ստանաք: Այդ հեղուկի կեսով թրջեք բիսկվիթը:

Բիսկվիթի վրա լցրեք ռիկոտայով կրեմն ու ծածկեք բիսկվիթի մնացած կտորներով: Վրան ցողեք լիկյորաջրի մնացած մասը:

Մարցիպանը բարակ բացեք, նրանով ծածկեք տորթը, ծայրերը դանակով կտրեք: Տապակը 4-8 ժամով տեղադրեք սառնարանում:

Սիրոպի համար շաքարի փոշին բացեք կիտրոնի հյութի մեջ այնպես, որ բավական խիտ զանգված ստանաք: Տորթը հանեք տապակի միջից և պատեք այն սիրոպով:

«Կասսատան» զարդարեք մնացած ցուկատներով:

Խորհուրդ 1: Բիսկվիթի համար անհրաժեշտ է 4 ձու, 3/4 բաժակ շաքարավազ, 110 գ ալյուր, 1/2 ճ. գ. եգիպտացորենի օսլա, շաքարի փոշի: Ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: Դեղնուցները խառնեք 3/4 բաժակ շաքարավազի, ալյուրի ու օսլայի հետ այնպես, որ գնդիկներ չմնան, միատարր զանգված ստացվի: Սպիտակուցները հարեք, փայտե գդալով ներքևից վերև շարժումով լցրեք խմորի մեջ: Ստացված խմորը լցրեք տապակի մեջ, վրան կալկայով ծածկեք: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, հետո հանեք ջեռոցից, թողեք, թող հովանա:

Խորհուրդ 2: Տնային մարցիպանի համար 250 գ մաքրած նուշը 10/15 րոպե չորացրեք 120-140 աստիճան տաքության ջեռոցում, հովացրեք, աղացեք: Աղացած նուշը խառնեք նույն քանակության շաքարի փոշու հետ, ավելացրեք սպիտակուցն ու մի քանի կաթիլ նուշի էսենցիա: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, տեղադրեք սեղանին և հունցեք մինչև էլաստիկ դառնալը: Պատրաստի մարցիպանը փաթաթեք կերակրի թաղանթի մեջ և պահեք սառնարանում:

Տեսանյութեր

Լրահոս