Բաժիններ՝

Տապակած լոլիկներ

Բաղադրիչները՝

  • 10 միջին չափի պինդ լոլիկ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • շաքարավազ
  • ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

Լոլիկները լցրեք լայն կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք ու հասցրեք եռման աստիճանի: Եռացրած ջուրը թափեք, վրան սառը ջուր լցրեք, լոլիկների կեղևները հեռացրեք: Լոլիկները կիսեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը:

Լոլիկները տեղադրեք ձեթով պատված կերամիկական տապակի մեջ՝ կտրված մասով դեպի ներքև: Աղ ու պղպեղ արեք:

Կարդացեք նաև

Լոլիկների վրա շաքարավազ ցանեք, ապա ձեթ ցողեք:

Տապակը 1,5 ժամով տեղադրեք 120-130 աստիճան տաքության ջեռոցի մեջ:

Մատուցելուց առաջ լոլիկները կարելի է ամբողջությամբ հովացնել կամ տաք մատուցել:

Խորհուրդ: Շաքարավազը կարող եք մեղրով փոխարինել, մատուցելուց առաջ էլ լոլիկների վրա քունջութի սերմեր ցանել: Դրանից համը միայն կշահի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031