
Պանրով բուտերբրոդներ

Բաղադրիչները՝
- 12 կտոր ցորենի հաց
- 160 գ պանիր
- 100 գ մայոնեզ
- 2 ճ/գ ձեթ
- 3 պճեղ սխտոր
- 1/2 թ/գ խմելի-սունելի
- 1 հատ վարունգ
- 1 հատ լոլիկ
- 1 փունջ մաղադանոս
Պատրաստման եղանակը
Պանիրը խոշոր քերիչով անցկացրեք, ավելացրեք խմելի-սունելին, մայոնեզը ու խառնեք:
Հացի կտորները ձեթի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Թողեք հովանան:
Սխտորի պճեղները կիսեք, քսեք հացին: Հացի վրա քսեք պանրի զանգվածը: Պանրի վրա դրեք օղակաձև կտրած լոլիկը, վարունգը, հետո՝ մաղադանոսը:
Փայտիկով ամրացրեք ու մատուցեք: