Լյարդը՝ կարտոֆիլի հետ
Բաղադրիչները՝
- 450 գ տավարի լյարդ
- 4 հատ խաշած կարտոֆիլ
- 2 ճ/գ ցորենի ալյուր
- 1 հատ ձու
- 3 ճ/գ մանրացրած չորահաց
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 4 ճ/գ քերած հոլանդական պանիր
- 2 ճ/գ բուսական յուղ
- 2 ճ/գ կտրտած մաղադանոս
- աղացած կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, յուղի մի մասով տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
Կարտոֆիլը կտրատեք, տեղադրեք յուղով պատված տապակի մեջ: Վրան լցրեք տապակած սոխն ու գազարը:
Տավարի լյարդը համաչափ կտրատեք, մի փոքր ծեծեք, աղ ու պղպեղ արեք, ալյուրի, ձվի, ապա չորահացի մեջ թաթախեք:
Բուսական յուղի մեջ լյարդը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Տավարի լյարդը տեղադրեք տապակի մեջ, գազարի ու սոխի վրա: 20 րոպեով տեղադրեք ջեռոցում: Վերջում վրան քերած պանիր լցրեք:
Մատուցելիս զարդարեք կտրտած մաղադանոսով: