Լուկումադես
Բաղադրիչները՝
- 500 գ ալյուր
- 1 փաթեթ կամ 7 գ չոր փխրեցուցիչ
- 1 թ/գ աղ
- 300-350 մլ ջուր
- կարագ՝ տապակին քսելու համար
Օշարակի համար
- 2 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ մեղր
- աղացած դարչին
Պատրաստման եղանակը
Խմորիչը բացեք ոչ մեծ քանակության, 38-40 աստիճան ցելսիուս տաքության ջրի մեջ, 5-7 րոպե թողեք մինչև խմորիչն սկսի փրփրել:
Ալյուրն ու աղը խառնեք, լցրեք սեղանի վրա, բլուր արեք: Ալյուրի կենտրոնում անցք բացեք, լցրեք խմորիչով ջուրն ու սկսեք խմոր հունցել՝ քիչ-քիչ ավելացնելով ավելացած տաք ջուրը:
Խմորը հունցեք մինչև էլաստիկ դառնալը՝ մոտ 10 րոպե, վերածեք գնդի, վրան մի փոքր կարագ քսեք, տեղադրեք մաքուր թասի մեջ, սրբիչով ծածկեք և մոտ 1 ժամ թողեք տաք տեղում, թող բարձրանա:
Պատրաստեք օշարակը: Կաթսայի մեջ լցրեք շաքարավազը, 1 բաժակ ջուրը և մեղրը, հասցրեք եռման աստիճանի և 4-5 րոպե եփեք: Օշարակը հանեք կրակի վրայից ու պահեք տաք վիճակում:
Լայն ու խորը կաթսայի մեջ հալեցրեք կարագը:
Ձեռքերը մտցրեք ջրի մեջ, խմորից փոքր մաս պոկեք, ընկույզի չափի գունդ արեք, տեղադրեք տաքացած կարագի մեջ, տապակեք:
Նույն ձևով, անընդհատ շուռ տալով տապակեք մյուս գնդիկները մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի փքաբլիթները տեղադրեք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
Գնդիկները բլուրի ձևով տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան լցրեք տաք օշարակը, թողեք 15-30 րոպե՝ ներծծվի: Մատուցելուց առաջ վրան դարչին ցանեք:
Խորհուրդ: Դարչինի համն ուժեղացնելու համար օշարակը եփելիս կարող եք նրա մեջ դարչինի փայտիկ ավելացնել: