Բաժիններ՝

Տապակած բանան՝ պաղպաղակով

Բաղադրիչները ՝

  • 2 հատ բանան
  • 3 ճ/գ կարագ
  • 3 ճ/գ շագանակագույն շաքարավազ
  • 2 ճ/գ բրնձի օղի կամ ռոմ
  • 300 գ վանիլային պաղպաղակ
  • 50 գ մուգ շոկոլադ
  • 1/2 թ/գ աղացած դարչին

Պատրաստման եղանակը

Բանանները մաքրեք, կիսեք: Կիսած բանանները կրկին կիսեք:

Թավայի մեջ տաքացրեք կարագը, ավելացրեք շաքարավազը ու խառնելով՝ հասցրեք եռման աստիճանի:

Կարդացեք նաև

Բանանների վրա դարչին ցանեք, տեղադրեք եռացող կարագի ու շաքարավազի մեջ, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հետո բանանների վրա օղին կամ ռոմը լցրեք ու թույլ կրակի վրա, կափարիչի տակ 5 րոպե էլ տապակեք:

Շոկոլադը գոլորշու վրա հալեցրեք:

Տաք բանանները ստացված կարամելի հետ անմիջապես լցրեք ափսեների մեջ: Մատուցեք վանիլային պաղպաղակի հետ, որի վրա էլ լցրեք հալեցրած շոկոլադը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031