Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին: Հարցին՝ «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», Արցախի Հանրապետության նախագահը պատասխանել էր. «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին […]
«Փաշինյանը, ընդհանուր առմամբ, փուլ առ փուլ նախապատրաստում է նոր զիջումներին,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու դրան հաջորդած Տավուշյան հանդիպումներին՝ նշեց քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով,- Սովորաբար վերջին 3 տարիների ասուլիսներն ու մեկ լրագրողի մասնակցությամբ մենախոսությունները զիջումներին են առնչվում: Այս անգամ նա հասարակությանը պատրաստում էր 4 գյուղերի, անկլավների թեմային: Բայց բացի այդ խնդիրը հրապարակայնացնելը՝ նա հիմնականում մեսիջներ էր ուղարկում արտաքին աշխարհին»:
Երեք ամսից իր գործունեությունն ավարտող ներկա գումարման Եվրոխորհրդարանը մեկ ամսվա ընթացքում ընդունեց Հայաստանին վերաբերող երկու բանաձև։ Զերծ մնալով նման շտապողականության վերաբերյալ մեկնաբանություններից, հակիրճ անդրադառնամ վերջին բանաձևի մի քանի դրույթներին։
«Մենք գտնվում ենք մի օրհասական վիճակում, որտեղ հապաղելը հավասարազոր է՝ կանաչ լույս վառել 3-րդ Հանրապետության ինքնասպանության համար»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսպես սկսեց կուսակցության հրավիրած՝ իշխանափոխության օրակարգով քննարկումը:
Հայաստանում իբրև թե մոլորված ադրբեջանցի զինծառայողն արդեն Բաքվում է. այստեղ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ադրբեջանցի զինծառայողը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է. «Ես գիտեի, որ նախագահ Ալիևը ինձ կփրկի գերությունից»։
«Վազգեն Սարգսյանը համակ Արարատ էր, իր էությամբ Արարատ էր, և նա իր կարճ գործունեությամբ ապացուցեց, որ իր էությամբ, ոգով ու նպատակներով Արարատն էր»,- գրող, հրապարակախոս, Հայոց բանակի սպա Գրիգոր Ջանիկյանն այսպես է բնութագրում Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին:
«Բոլորը հասկանում են՝ ՀԱՊԿ-ի համար էական չէ՝ դու այնտեղ կա՞ս, թե՞ չկաս. նրանք հայոց պետականությունը հասցրել են այն իրավիճակին, որ ամբողջ աշխարհի համար է մեկ՝ գոյություն ունե՞ս, թե՞ ոչ,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը՝ վաղաժամ համարելով եզրակացությունը, թե «Թուրքիայի տակ պառկել՝ նշանակում է այստեղից ՌԴ-ին դուրս մղել»,- Թուրքիան ի՞նչ տզրուկ է, որ Իրանի կամ ՌԴ-ի, կամ՝ ՌԴ-Իրան տանդեմի դեմ դուրս գա»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, բայց 37-ամյա նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները՝ վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ, մարտահրավեր նետել գերիշխող նորմերին, կանխատեսել իրողությունների ընթացքը:
«Ես անձամբ այս թեմայի մասին խոսել եմ բոլոր հանդիպումների ժամանակ և նշել եմ՝ ցավոք սրտի, իրավական ճանապարհը Բաքվում պահվող մեր ռազմագերիների և պատանդառված անձանց իրավունքների պաշտպանության հարցում անկարող է, և մենք դրա ապացույցներին ամեն օր ենք առնչվում»,- ամերիկյան այցերն ամփոփող ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին՝ նշեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտությունը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան համարում է թշնամու կողմից փորձարկում-ուսումնասիրություն, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի հերթական սահմանային սադրանքին ու դրանից կախված՝ գծում է իր քայլերի հաջորդականությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի զրույցը Ֆրանսիայի հեղինակավոր «Ֆիգարո» (Le Figaro) լրատվամիջոցի փոխխմբագիր, քաղաքական վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բուիսսոնի (Jean-Christophe Buisson) հետ:
«Մեր հայրենակիցները դեռ գտնվում են խորը հիասթափության և ապատիայի մեջ, որը սկսվեց 2020-ի նոյեմբերի 9-ից և խորանում է առ այսօր։ Նման հոգեվիճակը ձեռնտու է Նիկոլին, ով միայն խորացնում է ճգնաժամը միտումնավոր կերպով։ Ի մի բերելով` պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար առաջնահերթ է իշխանազրկել Փաշինյանին, և արցախահայերը չեն կարող անմասն մնալ այդ պայքարից»,- ընդգծել է նա:
«Մեր երկիրը պետք է նոր Սահմանադրություն ունենա, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի նոր Սահմանադրությունը, որովհետև Փաշինյանի թիմում չկան այն մասնագետներն ու գիտակները, որոնք կարող են երկրի համար ճիշտ Սահմանադրություն գրել»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց մասնագետը:
168.am-ն այսօր ԿԳՄՍ նախարարության առջև հանդիպել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, փորձել նրան ուղղել մի քանի հարցեր, մասնավորապես, թե ինչպե՞ս են Սփյուռքում վերաբերվում Արցախի կորստին, ինչպե՞ս են գնահատում Զարեհ Սինանյանի դերակատարումը՝ հաշվի առնելով, որ նա սատարում է գործող իշխանություններին, և թե ի՞նչ դիտարկումներ ունի հանձնակատարը Սփյուռքի նշանավոր գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող որոշումների առնչությամբ:
Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), որը զբաղվում է հակամարտությունների խնդիրներով, հունվարի 1-ին հրապարակած զեկույցում առանձնացրել է տասը հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2024 թվականին։ Տասը հակամարտություններն են՝ Գազա, լայն Միջին Արևելքում պատերազմ, Սուդան, Ուկրաինա, Մյանմար, Եթովպիա, Սահել, Հայիթի, Հայաստան-Ադրբեջան, ԱՄՆ-Չինաստան։
Անցյալ տարի Արցախն Ամանորը դիմավորում էր հումանիտար աղետի շեմին, այս տարի արդեն Արցախի Հանրապետությունն առանց հայի է. շուրջ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում: Պատերազմի կորուստների, հայրենազրկված արցախահայերի, հայկական երկրորդ պետականության կորստի ֆոնին իշխանությունների մատուցած տոնական տրամադրությունները շատերի համար անհասկանալի են:
«Եթե ընտանիքում այդ տարվա ընթացքում դժբախտ դեպք է լինում, կորուստ է լինում, մարդկայնորեն ընդունված է, որ այդ Նոր տարին առանձնապես շուքով չի տոնվում: Հայրենիքը, ազգը, ժողովուրդը մեծ ընտանիք է. «մենք»-ի զգացողությունը պետք է լինի, որ ազգը զարգանա, հարատևի»,- 168.am-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ահա այս զուգահեռներով է անդրադառնում մայրաքաղաքում տիրող նախատոնական տրամադրություններին:
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Դիզելի գործով» հերթական դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ տեղեկացրեց՝ հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
«Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությունը Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համարում է Բաքվի հերթական ագրեսիայի նախերգանք:
Շատ կներեք, եթե մարդն առիթ է փնտրում, Երևան քաղաքի որևէ թաղամասում շենքերից մեկի վրա նկարած ԼՂ դրոշը կարող է իր համար առիթ հանդիսանալ, դիտարկվել՝ որպես պրովոկացիա: Հետևաբար՝ առաջանում է մի պարզ հարց՝ որտե՞ղ է այն հիմնավորումը, որ երբ պատի ծակեր ես մտել, ջայլամի նման գլուխդ հողի մեջ ես մտցրել, դրանից անվտանգության հարցը լուծել ես:
«Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ «Պրոֆիլ Մեդիա» ընկերության տնօրեն Արմեն Մինասյանն իր՝ «Աշխարհի հզորների պայքարը և մենք՝ այդ օրակարգում» զեկույցում պատասխանեց երեք հարցի՝ որտեղ է գտնվում աշխարհն այս պահին, որքանով ենք մենք առնչվում այդ աշխարհին, և մենք՝ որպես պետություն, ազգ, ինչ ենք անում, կամ ինչ ենք պատրաստ անել՝ հանուն ինչի:
««ԵԱՀԿ. Ղարաբաղյան դոսյե» գիրքն ամփոփել է հիմնականում ԵԱՀԿ ներքո ընթացող գործընթացը՝ հանգելով նրան, որ, փաստացի, արդեն 2023 թվականի հունվարի դրությամբ չունենք գործընթաց ԵԱՀԿ շրջանակներում, փոխարենը՝ ունենք երկու մրցակցող միջնորդություն՝ արևմտյան և ռուսական, որոնք գործընթացը դուրս են բերել այն իրավական հիմքերից, տրամաբանված շրջանակներից, որի ականատեսն ենք եղել տարիների ընթացքում»,- «Հայաստանը, խոցված Արցախը և աշխարհը՝ 2024 թ. նախաշեմին» խորագրով միջոցառման ժամանակ https://168.am/2023/12/26/1976565.html «Բանակցային գործընթաց. միջնորդական պայքար» զեկույցում նշեց գրքի հեղինակ, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով. Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ դիմել Բաբկեն Թունյանի հարևան Պողոսին. բարև, Պողո՛ս, հույս ունեմ, որ Դուք ևս հետևում եք եթերին, որովհետև ես հիմա մի քանի հայտարարություն ունեմ անելու, Պողոս, որոնք ուղղակիորեն վերաբերում են քեզ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց,- Իհարկե, ես քեզ չեմ ասի՝ «անգրագետ Պողոս», ինչպես քեզ ասում էր քո հարևան Բաբկեն Թունյանը, ուղղակի ես շատ եմ ուզում, որ իմ մի քանի հայտարարությունները լսես դու և Բաբկեն Թունյանի մնացած հարևանները»։
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը համոզված է՝ «Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա և հետագայում լուծվի բանակցությունների միջոցով կամ ուժային ճանապարհով:
«Դա կարող է տարբեր պատճառաբանություններ ունենալ՝ սկսած նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո: Կամ՝ ինչպես նոյեմբերի 9-ից հետո անցկացրեց ընտրություններ, որպեսզի այդ փաստաթուղթը մարսի, իսկ այժմ՝ Ղարաբաղի կործանումից հետո է անցկացնում ընտրություններ, որպեսզի այդ կործանումը մարսի ու պատրաստվի նորից նշաձող իջեցնել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- պարզաբանեց նա:
«Ինչո՞ւ Հայաստանը չպետք է մեր բոլոր հայերի առջև բաց լինի. պե՛տք է բաց լինի»,- 168.am-ի հետ զրույցում ահա այս արձանագրումն արեց Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչյան ընկերության ներկայացուցիչ Հրայր Ջեբեջյանը՝ անդրադառնալով սփյուռքահայ գործիչների Հայաստան մուտքն արգելող՝ իշխանությունների որոշմանը: