Կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին հարցը գռեհիկ հարց է. հաջորդ անգամ ես էլ հարց կտամ, որը դուր չի գա. Արշակ սրբազան
Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է դիմել միջազգային անկախ փորձաքննության:
«Ես բոլոր քայլերն անելու եմ, որպեսզի օբյեկտիվ պատկեր ներկայացնեմ, որ այդ ամենն ինձ հետ կապ չունի, այդ թվում նաև՝ միջազգային փորձաքննություն, որի ուղղությամբ աշխատելու եմ: Ինչո՞ չեմ դիմել Քննչական կոմիտե հաղորդում տալու, ես առաջին օրվանից ՔԿ-ում էլ, տարբեր հարցազրույցներում էլ, նաև իմ փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է՝ ՀՀ քննչական կոմիտեի նկատմամբ խիստ դեֆիցիտ գոյություն ունի:
Ընդհանրապես, եթե ես այսօր քննչական, արդարադատության մարմինների նկատմամբ վստահության ուղերձ ուղարկեմ, ապա ես պետք է համակերպվեմ այն իրականության հետ, որ այսօր Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, Սամվել Կարապետյանն իսկապես արդարադատության, քննության իրականացման արդյունքում արդարացիորեն դատապարտված են և ազատազրկված: Բայց մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որ դա ապօրինի ազատազրկում է»,- նշեց նա՝ հավելելով, որ անհասկանալի է, երբ երկրի ղեկավարը ֆեյսբուքում գրառում է անում, և դրան հետևում է իրավապահների կողմից գործողությունը:
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալուն, Արշակ Սրբազանն ասաց, որ դա գռեհիկ հարց է, ուստի դրան ուղիղ պատասխան չի տա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
