Բաժիններ՝

Մահացել է ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Մունտյանը

ԽՍՀՄ հավաքականի և Կիևի «Դինամո»-ի նախկին կիսապաշտպան Վլադիմիր Մունտյանը մահացել է 80 տարեկան հասակում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո նա եղել է Գվինեայի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչը։

2011-ից 2013 թվականներին Մունտյանը եղել է Կիևի «Դինամո»-ի երիտասարդական կադրերի համակարգողը: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա խաղացել է Կիևի «Դինամո»-ում և Կիևի «ՍԿԱ»-ում։

Վլադիմիր Մունտյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացել է 1981 թվականին: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 49 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031