«Պիտի Նիկոլին փոխել․ մեր Սահմանադրությունը շատ լավն է»․ Հարցում

«Ալիևի թիվ մեկ պահանջն է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը»,- Սահմանադրությունը փոխելու իշխանական ու մերձիշխանական պնդումներին ի պատասխան՝ 168.am-ի հետ զրույցում նշում են քաղաքացիները։

Հիշեցնենք՝ երբ դեռ այս տարվա սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ մանրամասնելով, որ դա անհրաժեշտ է աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում «Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ» դարձնելու համար, այս թեզը տարբեր վարիացիաներով կրկնել էին ոչ միայն ՀՀ իշխանական ու իշխանամերձ շրջանակներ, այլև Բաքվի պաշտոնական շրջանակները։ Այսօր էլ այդ մասին խոսել ու խոսում է Բաքվի բռնապետն ու իր թիմի անդամները՝ շեշտելով․ «Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է»։

Մեզ հետ զրույցում քաղաքացիները հիմնականում պնդեցին՝ չպետք է տուրք տալ թշնամական պահանջներին։

«Չպետք է ենթարկվել որևէ երկրի թելադրանքին․ մենք պետք է միշտ մեր ներքին պահանջների ընթացքով գնանք,- նշեց մեր հայրենակիցներից մեկը՝ վստահեցնելով, որ Սահմանադրությունը որևէ կերպ չի խոչընդոտում «խաղաղությանը»․ դա ընդամենը պատրվակ է,- Եթե անգամ այդ փոփոխությունը կատարվի Ադրբեջանի կամքով, այդ գործընթացում ոչինչ չի փոխվելու»։

Կարդացեք նաև

Քաղաքացիներից մեկն էլ ցավով շեշտեց, որ դեռ 2018 թվականից էր սպասում նման զարգացումների՝ նկատելով, որ տպավորություն է, թե իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմին են ծառայում։

«Պիտի Նիկոլին փոխել․ուրիշ ոչ մի բան։ Մեր Սահմանադրությունը շատ լավն է, իրենք լավը չեն»,- հավելեց մեր հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս