«Հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» և հրապարակիր դրանք. արագացրա՛». Աշոտյանը՝ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։

Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։

Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» և հրապարակիր դրանք։

Արագացրա՛»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031