Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Սիրիայի զինված ուժերը «Իսլամական պետության» զենքի պահեստներ են ոչնչացրել

ԱՄՆ զինված ուժերը և Սիրիայի ներքին գործերի նախարարությունը Սիրիայի հարավային Ռիֆ Դամաշկ նահանգում նոյեմբերի 24-27-ը հայտնաբերել և ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զենքի պահեստներ պարունակող ավելի քան 15 թիրախ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«Համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել է ավելի քան 130 ականանետ և հրթիռ, բազմաթիվ հարձակողական հրացաններ, գնդացիրներ, հակատանկային ականներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նախատեսված նյութեր»,- նշվել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

«Մենք զգոն կլինենք և կշարունակենք ագրեսիվորեն հետապնդել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում», – հայտարարել է ԱՄՆ զինուժի հրամանատար Բրեդ Քուփերը։

Նոյեմբերի 11-ին Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Սիրիան միացել է ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային, որը ձևավորվել էր ԱՄՆ ղեկավարության ներքո 2014 թվականին:

Ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կողմից ԱՄՆ ղեկավարների հետ քննարկված կենտրոնական հարցերից մեկն էր Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս