Բաժիններ՝

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի օդանավակայանը նոյեմբերի 30-ին կրկին դադարեցրել է աշխատանքներն իր օդային տարածքում կասկածելի փուչիկների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Վերջին ամիսներին եվրոպական ավիացիայի աշխատանքները բազմիցս խաթարվել են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման և դրանց ներխուժման պատճառով, մասնավորապես՝ Կոպենհագենում և Բրյուսելում, իսկ Վիլնյուսի օդանավակայանը հոկտեմբերի սկզբից փակվել է առնվազն 10 անգամ:

Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ մաքսանենգներն օդապարիկներով ապօրինի ծխախոտ են տեղափոխում։ Նրանք մեղադրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նման գործողությունները թույլատրելու մեջ՝ կատարվածը որակելով որպես «հիբրիդային հարձակում»։

Լիտվան այս գործողությունների պատճառով հոկտեմբերին փակել էր բելառուսի հետ երկու սահմանային անցակետերը և բացել դրանք միայն նոյեմբերի վերջին։

Լուկաշենկոն սահմանի փակումը որակել էր «խելահեղ խաբեություն»՝ մեղադրելով Արևմուտքին Բելառուսի և Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031