Մինսկի խումբը լուծարված է
ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից։
«2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը23:59-ին ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։
«Այս գործընթացը ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որն ընդունվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո», – նշվում է տեքստում։
