Կարող են իմ հետևից էլ գալ, առաջից էլ գալ. որևէ ձևով կաշկանդված չեմ, հետևանքն էլ գիտեմ. Արշակ սրբազան

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօ հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Եկեղեցու նկատմամբ վստահությունն ուղիղ համեմատական է նրա հետ, թե նա ինչ դիմակայունություն և սկզբունքայնություն կդրսևորի:

«Չեմ կարծում՝ որևէ ձևով հիմք եմ տվել մտածելու, որ սկզբունքայնության առումով որևէ զիջում լինելու է: Չեմ կարծում, որ այդպիսի կասկած թողել է նաև Կաթողիկոսի վարքագիծը: Կաթողիկոսը որևէ ձևով զիջման, նահանջի միտում և նշան չի տվել:  Կաթողիկոսն իր դիրքերում է, Եկեղեցու գլխին է»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է իրեն վերագրվող տեսագրությանը, Արշակ Սրբազանն ասաց, որ այն չի կարող անհանգստություն բերել իր մեջ:

«Չի բացառվում, որ ինչ-որ մարդիկ իրենց ընտանեկան արխիվից ինտիմ բնույթի տեսանյութեր են հրապարակել, փորձելով տարբեր հնարանքների միջոցով դա կապել իմ անձի հետ: Դա իմ խիղճը չի կարող վրդովվեցնել»,- շարունակեց նա՝ նկատելով, որ թեև այն անհարկի անախորժություններ է ստեղծել իր համար հարազատ անձանց դեպքում, սակայն դրանից իր վճռականությունը չի նվազել:

Կարդացեք նաև

«Կարող են իմ հետևից էլ գալ, առաջից էլ գալ,  որևէ ձևով կաշկանդված չեմ»,- ընդգծեց Սրբազանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031