Ջրերն են պարզվում. չի կարող որևէ հակականոնական քայլ անարձագանք մնալ. Արշակ սրբազան

Կուսակրոնությունը չէ խնդիրը, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են. Արշակ սրբազան

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կուսակրոնության թեման եկեղեցում բավական երկար ժամանակ քննարկման առարկա է եղել, բայց այս օրերին այդ հարցի քննարկումը շատ արհեստական է համարում:

«Որովհետև այս հարցն արհեստականորեն է բերվել հանրային դաշտ, մեր երկրի խնդիրները բացարձակապես կապ չունեն կուսակրոնության հետ։ Կուսակրոնության հետ կապված՝ ես ունեմ իմ դիրքորոշումները, մեր եկեղեցականներից շատերն ունեն իրենց դիրքորոշումները:

Եկեղեցին, իհարկե, կարիք ունի խորը բարեփոխումների՝ արդյունավետ իրականացնելու իր առաքելությունը։ Բայց այդ բարեփոխումները բացարձակապես կապ չունեն այն իրական խնդիրների ու մարտահրավերների հետ, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջև։

Կարդացեք նաև

Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն՝ պարզապես դուրս է մղվել աշխարհաքաղաքական խաղատախտակից, նվազեցվել է Հայաստանի՝ որպես պետություն, դերակատարությունը: Կուսակրոնությունը չէ խնդիրը, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս