Երկրի ղեկավարն ուզում է ունենալ իր քաղաքականությանը չհակադրվող ձեռնասուն եկեղեցականներ. քանի կաթողիկոսը Գարեգին 2-րդն է, նման բան չի լինելու. Արշակ սրբազան

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրված հանդիպմանը չցանկացավ անձնական բնորոշում տալ այն եպիսկոպոսներին, որոնք ստորագրել են իշխանական լրատվամիջոցների տարածած հայտարարության տակ, որտեղ պահանջվում է, օրինակ, իր հոգևոր ծառայության ժամանակավոր կասեցում:

«Պատշաճ չեմ համարում անդրադառնալ այն թեմաներին, որոնց վերաբերյալ մամուլում տարբեր տեսակի հրապարակումներ եղել են»,- ասաց նա:

Արշակ Սրբազանի խոսքով, այսօրվա երկրի ղեկավարությունն ուզում է ունենալ իր քաղաքականությանը չհակադրվող ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը:

«Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ: Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ վտանգներ և ռիսկեր է պարունակում, այդ մասին մենք արտահայտվել ենք:

Կարդացեք նաև

Հնարավոր չէ համաձայնել մի քաղաքական խմբակի մոտեցումների, քայլերի հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում, հարևանների բարյացակամությունը շահելու համար իրենց իսկ կողմից «կարված զգեստներին» հարմարվելու մոտեցում, «իրական Հայաստան» կոնցեպտը հենց դրա մասին է: Մենք հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամի:

Սա անհեռանկարային, անհեռատես քաղաքականություն է, սեփական իշխանությունը երկարաձգելու դատապարտելի փորձ»,- նշեց Մայր Աթոռի Դիվանապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս