«Այդ տեսագրությունները կեղծիք ու սուտ են, ես դա ասել եմ ու կրկնում եմ». Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր Մայր Աթոռում ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատասխանեց տարբեր հարցերի, այդ թվում՝ համացանցում տարածված հայտնի տեսանյութի վերաբերյալ հարցին։

«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարկե, սա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները, որոնք կապոււմ են ինձ հետ, որևէ առնչություն չունեն ինձ հետ, իմ կյանքի ու արածների հետ։

Իհարկե, այդ տեսագրությունները կեղծիք ու սուտ են, ես դա ասել եմ ու կրկնում եմ։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր, ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Այդպիսի քայլ ես ո՛չ արել եմ, ո՛չ անում եմ, ո՛չ էլ կանեմ։ Այն մարդիկ, ովքեր նման հույսեր են փայփայում, այդ հույսերը պետք է խափանվեն»,- շեշտեց Արշակ սրբազանը։

Հիշեցնենք, որ վերջերս իշխանական կայքերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արշակ սրբազանն իբրև թե ինչ-որ կնոջ հետ էր։ Որոշ ժամանակ անց տեսանյութը  հեռացվեց, և իշխանությունները սկսեցին հայտարարել, գրառումներ կատարել, թե Արշակ սրբազանը խախտել է կուսակրոնության ուխտը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031