Մեր ռազմագերիների, պատանդառված անձաց իրավունքների պաշտպանության հարցում իրավական ճանապարհն անկարող է. Գեղամ Ստեփանյան

«Ես անձամբ այս թեմայի մասին խոսել եմ բոլոր հանդիպումների ժամանակ և նշել եմ՝ ցավոք սրտի, իրավական ճանապարհը Բաքվում պահվող մեր ռազմագերիների և պատանդառված անձանց իրավունքների պաշտպանության հարցում անկարող է, և մենք դրա ապացույցներին ամեն օր ենք առնչվում»,- ամերիկյան այցերն ամփոփող ասուլիսի ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին՝ նշեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» և ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով և աջակցությամբ ԱՄՆ-ում մասնակցել են Միջազգային կրոնական ազատության համաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, ներկայացրել Արցախում ցեղասպանության հանգամանքները, ներկա քաղաքական ու մարդասիրական իրավիճակը, քննարկել Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության անհրաժեշտության հարցերը:

«Մենք տեսնում ենք և՛ 2020 թվականի պատերազմից հետո մեր ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից, և՛ այն, որ Ադրբեջանը ռազմագերիների և անօրինական պահվող անձանց թեման դարձրել է քաղաքական շահարկումների և առևտրի առարկա: Այսինքն՝ ամեն անգամ շահարկում է այս թեման՝ ուղղակի Հայաստանից որոշակի զիջումներ կորզելու համար, և մեր դիրքորոշումը հստակ էր այս առումով, որ առանց Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ ու, առհասարակ, միջազգային հանրության հստակ քաղաքական ճնշման՝ այս թեմայի շրջանակներում հնարավոր չի լինելու ապահովել այդ անձանց անհապաղ ազատ արձակելու պահանջը»,- մանրամասնեց Արցախի ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում  

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս