«Որևէ մեկի հետ անձնական խնդիրներ, թշնամանք չունեմ. իրենք ունեն միգուցե». Արշակ սրբազան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպման գնացած և իր հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություն տարածած եպիսկոպոսներից որևէ մեկի հետ ինքն անձնական խնդիրներ չունի։

«Ես որևէ մեկի հետ խնդիրներ, թշնամանք չունեմ, գուցե մարդիկ ունեն նման զգացումներ։ Բայց իմ նկատմամբ թշնամական զգացում ունենալն ավելի շատ բնորոշում է իրենց, քան թե ինձ։

Իրենք խորքային պատճառներ ունե՞ն, կարող է՝ ունեն, կարող է՝ չունեն, ես քիչ առաջ հիշատակեցի, որ առնվազն տարօրինակ է, որ եկեղեցու դեմ այդ արշավին որևէ գնահատական չի տրվում միջազգային հանրության կամ առնվազն դեսպանատների կողմից։

Սա այն դեպքում, երբ 10 տարի առաջ, եթե որևէ մեկը ի նշան բողոքի ուղղակի պառկեր ասֆալտին, դեսպանատները համաշխարհային աղմուկ կբարձրացնեին, բա սա տարօրինակ չէ՞, ինչ-որ բաների մասին չի՞ խոսում, ամենայն հավանականությամբ։ Բայց ես փորձագետ չեմ և ընդամենը կարող եմ երևույթներից դատելով՝ որոշակի ենթադրություններ, կասկածներ արտահայտել»,- Մայր Աթոռում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արշակ սրբազանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031