Գարեգին 2-րդին ընտրած Ազգային եկեղեցական ժողովի որոշումը որևէ կերպ վիճարկելի չէ. դավաճանությունը ոչ մի բանով արդարացնել հնարավոր չէ. Արշակ սրբազան
Գարեգին 2-րդին 1999 թվականին ընտրած Ազգային եկեղեցական ժողովի արդյունքները որևէ կերպ հնարավոր չէ վիճարկել. այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Դա եկեղեցական կանոնական բոլոր ընթացակարգերով պատշաճ կազմակերպված ժողով է եղել, որի ընտրության արդյունքում Կաթողիկոս է ընտրվել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իսկ դրան հաջորդել է օծումը, որից անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում այդ ստորագրող անձանցից շատերը եկեղեցական աստիճանի բարձրացում ունեցել են հենց Կաթողիկոսի ձեռամբ:
Ես սա ուրիշ կերպ չեմ կարող անվանել, քան ինքնաժխտում»,- շարունակեց նա՝ շեշտելով, որ որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել դավաճանական գործողությունը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
