
Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև

«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի։ Նրանք (հայերը:- խմբ.) համաձայնել են այն չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին ապրիլի 23-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
«Եթե նրանք կառչեն ինչ-որ ոչ առանձնապես կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակը էլ ավելի զինվելու և նորից հարձակվելու մեր վրա։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- հայտարարել է Ալիևը։