Հայաստանում հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները սկզբնապես ընկալվում էին՝ որպես դասական մրցակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և բազմաբևեռ ու գաղափարապես տարաբնույթ ընդդիմության միջև։
Կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու․ նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա էր իրականացնում՝ հաջակցություն Բաքվում ապօրինաբար խոշտանգվող մեր հայրենակիցների և Երևանի բանտերում քաղաքական հետապնդման պատճառով կալանք կրող քաղաքացիների։
Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը բացասաբար է գնահատում TRIPP նախագիծը՝ իր բոլոր դրևորումներով, ավելին՝ արձանագրում է, որ այն խորքում վերաբրենդավորված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս 250 միլիոն դրամ` 657253.50 դոլար է հատկացրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
ԱԺ իշխանական մեծամասնության հաստատումով միայն տոնացույցին՝ որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր ավելացած նոր հիշատակի օրը՝ հունվարի 27-ը, տարբեր շրջանակների վրդովմունքին է արժանացել․ միտում են տեսնում բանակի ծնունդից 1 օր առաջ օր ընտրելու խորհրդի մեջ, զոհված զինծառայողների հարազատներն էլ նշում են, թե այս օրն ընտրվել է սեպտեմբեր 27-ի ադրբեջանական հարձակումն ու պատերազմի մեկնարկը մոռացության տալու համար։
Քաղաքական ինֆանտիությունը Հայաստանում այն աստիճանի է, որ Փաշինյանը իր բացահայտ ու բաց օրակարգով հանդես է գալիս և ասում է՝ մեր գլխին ի՞նչ է բերելու, այսինքն՝ թուրքականացման ճանապարհը, բայց իրեն հակադրվող ուժերը այդպես էլ հստակ ու պարզ օրակարգով հանդես չեն գալիս, ասեն, թե էս ամեն ինչը ո՞նց ենք մենք
Մինչև 2020թ. Հայաստանն էական տարածաշրջանային ու որոշակի աշխարհաքաղաքական կշիռ ուներ մի քանի առանցքային գործոնների շնորհիվ՝ Արցախ, Սյունիքով անցնող ռազմավարական ճանապարհներ, քաղաքակրթական, մշակութային ինքնություն՝ հիմնված քրիստոնեության ու զգալի չափով Հայ Առաքելական եկեղեցու վրա, և ցանցային նշանակություն ունեցող Սփյուռք ամբողջ աշխարհում: Այս և չթվարկված մի քանի բաղադրիչներ իրականում ձևավորում էին ոչ միայն ու ոչ այնքան՝ նոմինալ պետությունը, որքան, ավելի լայն իմաստով՝ հայկական գործոնը:
Հայաստանը 2026թ. հերթական խորհրդարանական ընտրություններին մոտենում է վտանգավոր քաղաքական միջավայրում, որտեղ արտաքին ազդեցությունն ու ներքին բռնաճնշումները ոչ թե հակակշռում են միմյանց, այլ՝ փոխլրացնում։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրական գործընթացը վտանգված է ոչ միայն արտաքին դերակատարների ակտիվությամբ, այլև գործող իշխանությունների կողմից ընդդիմադիր դաշտի հետևողական ճնշմամբ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ռազմական և անվտանգության հարցերի փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։
Նոր տարում Մայր Աթոռի դեմ իշխանությունների արշավը նոր թափ ստացավ․ Սուրբծննդյան նախատոնին Փաշինյանը 10 եպիսկոպոսների հետ միասին վերաթարմացրեց «կողմերի նվիրվածությունը» «սուրբ գործին», իսկ Սուրբծննդյան օրն արդեն սեփական «ուղտերթով» ցույց տվեց՝ ինքն ամենևին նահանջողը չէ։
Հունվարի 11-ին Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում է Հայոց պետականության դեմ պայքարելու մեջ։
«Ինչքան հետապնդումներն ուժեղանում են եկեղեցու նկատմամբ, եկեղեցին դրանով ուժեղանում է բարոյապես։ Ու այս պատճառով Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսի աստիճանը մեծացնում է՝ փորձելով տեսնել, թե ի՞նչ հարաբերակցությամբ կկարողանա իրավիճակ փոխել»։
«Յոթ ամիս չէի գրում: Կարծում էի՝ վերջ, այլևս չեմ գրի: Բայց պարզվեց, որ դեռ ապրում եմ…»․ լույս է տեսել արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի հեղինակած`«Տուն գնացող արև»-ը 8-րդ գիրքը:
Հայաստանում աճում է շինարարությունը՝ երկնիշ տեմպով, ավելի քան 28 տոկոսով՝ համենայնդեպս հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալով, իսկ արդյունաբերությունը՝ նվազում:
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո հայկական պետականությունը գնում է դեպի անկում։
Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, արդեն հասել է իր նպատակին, եկեղեցին պառակտել է։ Որպես պատմաբան՝ ես չեմ մտաբերում մի դեպք, որ եկեղեցու եպիսկոպոսները Վեհափառի հրաժարականը պահանջեն։ Շատ են եղել դեպքեր, երբ աշխարհիկ իշխանությունը հոգևոր իշխանության վրա է հարձակվել. Տիրան թագավորը՝ Հուսիկ Վեհափառի դեմ, Պապի և Ներսես Մեծի հակամարտությունը։
Ինչպես օգնողների՝ ԵՄ-ի ղեկավարության, այնպես էլ օգնություն ստացողների՝ ՀՀ այս իշխանության համար կարևորը տվյալ պահի կեղտոտ քաղաքական շահն է։
5140 քկմ (գրեթե երկու Լյուքսեմբուրգ) նախկին մակերեսով և ավելի քան 4 հազար տարեկան Իրանի խոշորագույն քաղցրահամ Ուրմիա (Ռեզայե) լիճն այս տարվա սեպտեմբերի վերջին դադարել է գոյություն ունենալ:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գրոհը մտել է վերջնական փուլ։ Այլևս ամեն ինչ արվում է առանց ձևականությունների։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորրորդ բարձրաստիճան հոգևորականի՝ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան Եկեղեցու շուրջ սեղմվող օղակի մասին։ Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը, սակայն, վստահեցնում է՝ հանգուցալուծում ու ճանապարհ կա՝ թույլ չտալու Մայր Եկեղեցու պառակտումն ու վերացումը:
Մի երկրում, որտեղ իշխանությունը ընդդիմախոսներին լռեցնելու համար ոչնչի առաջ կանգ չի առնում՝ սա չափազանց վտանգավոր միջոց է լինելու իշխանության ձեռքին։
«Ինձ համար խիստ կանխատեսելի պրոցես էր»,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հոգևորականների կալանավորումներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց․ նա չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվեց անազատության մեջ՝ շատերի համար անհասկանալի ու արագացված գործընթացների հետևանքով։
Այդ գումարներից «սեփական մասնաբաժինը» Փաշինյանը կապիտալիզացրել է՝ հանուն իր իշխանության պահպանման։ Դա արտահայտվել է այդքան գովազդվող անորակ ասֆալտի, դպրոցների ու մանկապարտեզների անորակ շինարարության տեսքով։
«Նա չի կարողացել քարոզչական ասպարեզում հանրային կարծիք ձևավորել, որ այս ամեն ինչն արվում է եկեղեցին բարեփոխելու համար, այլ ոչ թե զուտ Նիկոլ Փաշինյանի հերթական կապրիզի, կամ հերթական քաղաքական պրոյեկտը իրագործելու, որն ուղղակիորեն շաղկապվում է արտաքին պատվերի հետ»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։
Հայաստանի, հայ ժողովրդի դեմ պատրաստվում է մեծագույն դավադրություն, որում, ժանրի կանոնների համաձայն, հակադիր բևեռները քարոզչական մակարդակում պայքարում են իրար դեմ։