Կրեմլը ողջունել է ռուս մարզիկների որակազրկումը ժամանակավորապես վերացնելու ՄՕԿ որոշումը
Կրեմլը ողջունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ ռուս մարզիկների որակազրկումը ժամանակավորապես վերացնելու որոշումը, որը նրանց հնարավորություն կտա մասնակցել միջազգային մրցաշարերին, այդ թվում՝ Լոս Անջելեսում 2028-ին կայանալիք Օլիմպիական խաղերին։
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի աշխատանքը կասեցվել էր 2023-ի հոկտեմբերին՝ Ուկարինայի դեմ Կրեմլի պատերազմից հետո։ Երեկ, սակայն, միջազգային կոմիտեն հայտարարել է, թե մարզիկները չպետք է պատասխանատվության կանչվեն կառավարության որոշումների համար։ Միաժամանակ, կոմիտեն դեռ չի որոշել՝ արդյոք Ռուսաստանը կարող է հանդես գալ իր դրոշի ներքո կամ՝ հնչեցնել օրհներգը։
«Սա կարևոր քայլ էր ռուս մարզիկների օրինական իրավունքները վերականգնելու ճանապարհին», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինան, մինչդեռ, խստորեն դատապարտել է այս որոշումը։

